ՄԱԿ-ն այս շաբաթավերջին ԱՄՆ-Իրան բանակցությունների երկրորդ փուլը «լավ նշան» է համարում և դրական արդյունքների հույս ունի: Դրա մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։

Միացյալ Նահանգների և Իրանի միջև անուղղակի բանակցությունների երկրորդ փուլը կանցկացվի շաբաթ օրը Հռոմում, ըստ Xinhua-ի՝ հայտնել է Իրանի ԱԳՆ-ն։ Կողմերը կքննարկեն Թեհրանի միջուկային ծրագիրը եւ Վաշինգտոնի պատժամիջոցները։

«Մենք մեծ հույս ունենք, որ Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև երկխոսությունը կհանգեցնի դրական արդյունքների, որոնք կնվազեցնեն լարվածությունը Պարսից ծոցի տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում և երկու երկրների միջև»,-հայտարարել է Դյուժարիկը։