Եմենում հութիների կողմից վերահսկվող նավթային նավահանգստի վրա ԱՄՆ ավիահարվածների արդյունքում զոհվել է 74,  վիրավորվել՝ 171 մարդ, հայտնել է շարժումը։

Ինչպես նշում է Associated Press-ը, աներևակայելի դժվար է գնահատել մարտի 15-ին սկսված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ռազմական արշավի զոհերի թիվը, քանի որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը արշավի, դրա կոնկրետ նպատակների կամ սպանվածների թվի մասին դեռևս որևէ տեղեկություն չի հրապարակել։

Սակայն Ռաս Իսա նավահանգստի ուղղությամբ հարվածը, որի արդյունքում գիշերային երկինք հսկայական հրե գնդակներ էին արձակվել, դարձել է ամերիկյան արշավի լուրջ սրացումը, քանի որ էր, որ նավթային օբյեկտներն առաջին անգամ էին թիրախ դառնում:

Միևնույն ժամանակ, Կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ նշվում է, որ «ԱՄՆ ուժերը միջոցներ են ձեռնարկել խափանելու համար Իրանի աջակցությունը վայելող հութի ահաբեկիչների վառելիքի այս աղբյուրը և մերժել նրանց ապօրինի եկամուտը, որը ֆինանսավորել է ավելի քան մեկ տասնամյակ տարածաշրջանը ահաբեկելու հութիների ջանքերը»:

«Այդ հարվածը նպատակ չուներ վնասելու Եմենի ժողովրդին, որն իրավամբ ցանկանում է թոթափել հութիների լուծը և ապրել խաղաղության մեջ»,-ասված է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության հայտարարության մեջ: