Ford-ը դադարեցրել է ավտոմեքենաների արտահանումը Չինաստան՝ առևտրային պատերազմների պատճառով։ Blue Oval-ը լրագրողներին հայտնել է, որ F-150 Raptor-ի, Mustang-ի, Bronco-ի և Lincoln Navigator-ի մատակարարումները Չինաստան դադարեցվել են, գրում է motor.ru-ն։

«Մենք ճշգրտել ենք մեր արտահանումը ԱՄՆ-ից Չինաստան՝ արտացոլելու համար ներկայիս մաքսատուրքերը, - հաստատել է Ford-ի ներկայացուցիչը: -Խնդիրը Սի Ցզինպինի պատասխան մաքսատուրքերն են. Չինաստանի առաջնորդը պատասխանել է Թրամփի հրամանագրին և բարձրացրել տուրքերը, այժմ մաքսատուրքերը հասնում են 150 տոկոսի»։

Ford-ի ավտոմեքենաները Չինաստան են մատակարարվել Միչիգանի և Կենտուկիի գործարաններից, և այդ հարթակներին այլընտրանք չկա: Շարժիչների և փոխանցման տուփերի առաքումները ԱՄՆ-ից շարունակվում են: Անցյալ տարի Չինաստան է արտահանվել մոտ 5,5 հազար Ford և Lincoln ավտոմեքենաներ։ Կա նաև հակառակ սցենար՝ Nautilus քրոսովերը ԱՄՆ է առաքվում Չինաստանից։

Դիլերներին գրություն է ուղարկվել, որում ասվում է, որ մաքսատուրքերի պահպանման դեպքում նոր ավտոմեքենաների թանկացումներն անխուսափելի են: Սակայն Ford-ը չի շտապում վերանայել իր գնացուցակները։ Չինաստանից Միացյալ Նահանգներ արտահանումը դադարեցնելու մասին ևս տեղեկություններ չկան: Reuters-ի գնահատականներով՝ Թրամփի 25-տոկոսանոց մաքսատուրքերը 2025 թվականին ավտոարտադրողների համար ծախսերը կավելացնեն 108 միլիարդ դոլարով: