Վատիկանը հրապարակել է նախօրեին առավոտյան 89 տարեկան հասակում հոգին ավանդած Հռոմի Ֆրանցիսկոս պապի վերջին խոսքերը: Ըստ Vatican News-ի՝ իր մահից քիչ առաջ քահանայապետը շնորհակալություն է հայտնել իր բուժքույր Մասիմիլիանո Ստրապետտիին հավատացյալներին ևս մեկ անգամ տեսնելու հնարավորության համար. «Շնորհակալ եմ, որ ինձ հրապարակ տարաք»:

Խոսքը Զատիկի օրը Սուրբ Պետրոսի հրապարակով «պապպամոբիլ»-ով ճամփորդության մասին էր։ Չնայած իր տկարությանը, Ֆրանցիսկոսն ինքն է խնդրել, որ իրեն դուրս տանեն ժողովրդի մոտ, գրում է Bild-ը։ Ըստ Vatican News-ի՝ փողոց դուրս գալուց առաջ նա Ստրապետտիին հարցրել է. «Ինչ ես կարծում՝ կդիմանա՞մ»: Մի քանի րոպե անց նա արդեն ընթանում էր ամբոխի միջով և օրհնում նորածիններին։

Երկուշաբթի առավոտյան՝ իր մահից մոտ մեկ ժամ առաջ, Հռոմի Ֆրանցիսկոս պապի վիճակը վատացել է։ Նա ձեռքով հրաժեշտ է տվել Ստրապպետտիին, ընկավ մահաթմբիրի մեջ և առավոտյան ժամը 7:35-ին մահացել: Բժիշկները հաստատել են ուղեղի կաթվածի հետևանքով քահանայապետի մահը: