Քիչ առաջ խոսեցի Իսրայելի վարչապետ Նեթանյահուի հետ: Դրա մասին սոցցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Մենք քննարկել ենք շատ հարցեր, դրանց թվում՝ առևտուրը, Իրանը և շատ այլ հարցեր: Դա բավականին լավ խոսակցություն էր, մենք բոլոր հարցերում բարիկադների նույն կողմում ենք»,- նշել է նա։



























