Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիտարկում է խորհրդարանը ցրելու և արդեն այս աշնանը արտահերթ ընտրություններ անցկացնելու հնարավորությունը, հայտնում է  Bloomberg-ը։

Ըստ աղբյուրների՝ Մակրոնը վերջին շաբաթներին այդ սցենարի շուրջ խորհրդակցել է իր մերձավոր շրջապատի ներկայացուցիչների հետ։

Քննարկումները զուտ խորհրդատվական բնույթ ունեն և դեռ ոչ մի որոշում ընդունված չէ: Հաջորդ հերթական օրենսդրական ընտրությունները 2029 թվականից շուտ չեն անցկացվի: