Չորեքշաբթի օրը նավթի գներն աճել են ԱՄՆ նոր պատժամիջոցների ֆոնին, որոնք ուղղված են Իրանից էներգակիրների մատակարարումները զսպելուն և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավելի մեղմ արտահայտությանը Չինաստանի հետ առևտրային հարաբերությունների վերաբերյալ:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինը կազմում է 68,01 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,57 դոլարով (0,85%) գերազանցում է նախորդ առևտրային նստաշրջանի փակման ցուցանիշը։ Երեքշաբթի օրը այս պայմանագրերն աճել են 1,18 դոլարով (1,8%)՝ մեկ բարելի դիմաց հասնելով 67,44 դոլարի։
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային սակարկություններում աճել են 0,56 դոլարով (0,88%)՝ հասնելով 64,23 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով այս պայմանագրերի արժեքն աճել է 1,26 դոլարով (2%)՝ հասնելով 63,67 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։




























