Արժույթի միջազգային հիմնադրամը դարձել է հաստատություն, որն ավելի շատ կենտրոնացած է ստատուս քվոյի պահպանման, քան բարդ հարցերի պատասխանների վրա, ըստ CNN հեռուստաալիքի՝ չորեքշաբթի իր ելույթում հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը։

Բեսենթի կարծիքով՝ հիմնադրամը վատնել է իր առաքելության նպատակասլացությունը և փոխարենը «անհամաչափ ժամանակ և ռեսուրսներ է տրամադրում կլիմայի փոփոխության, գենդերային և սոցիալական հարցերի վրա աշխատելուն»:

«Այդ հարցերը չեն մտնում ԱՄՀ խնդիրներում,-ասել է նա Միջազգային ֆինանսների ինստիտուտի կազմակերպած միջոցառման ժամանակ: -Մենք պետք է ԱՄՀ-ն վերստին Արժույթի միջազգային հիմնադրամ դարձնենք։ Այսօրվա ԱՄՀ-ն սլացավ գերեզմանոցի կողքով»: