ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը իր Պենտագոնի համակարգչում տեղադրել է Signal մեսենջերի հավելվածը, որը նախատեսված չէ գաղտնի տեղեկություններ փոխանցելու համար, բջջային կապի բացակայությունը փոխհատուցելու նպատակով։ Այս մասին գրել է Washington Post թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Նրանց խոսքով՝ Հեգսեթը տեղադրել է հավելվածն այն բանից հետո, երբ օգնականների հետ քննարկել է Պենտագոնի մեծ մասում բջջային կապի ծառայության բացակայությունը հաղթահարելու եւ Սպիտակ տան եւ Թրամփի վարչակազմի այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ ավելի արագ համակարգման ուղիները:
Աղբյուրները նշել են, որ այդ կերպ Հեգսեթը նաեւ ցանկացել է շրջանցել գերատեսչության գաղտնի տարածքում անձնական բջջային եւ այլ էլեկտրոնային սարքերի օգտագործման արգելքը։ Հեգսեթի խորհրդականները նույնպես հետաքրքրություն են հայտնել Signal-ի օգտագործման նկատմամբ, սակայն տեղեկություններ չկան, թե ինչ մասշտաբով է հավելվածն օգտագործվել Պենտագոնում:
Թերթը նշել է, որ Signal մեսենջերը, որը հավանության է արժանացել ԱՄՆ կառավարությունում սահմանափակ օգտագործման համար դեռեւս նախկին նախագահ Ջո Բայդենի օրոք 2023թ., չի ենթադրում գաղտնի տեղեկատվության փոխանցում։





























