Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը կեղծ է անվանել ԱՄՆ կառավարության պնդումները Պեկինի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցություններ սկսելու մասին, հինգշաբթի հաղորդել է The Global Times-ը։
«Որքան գիտեմ, Չինաստանը եւ ԱՄՆ-ը չեն անցկացրել մաքսատուրքերի հարցի շուրջ խորհրդակցություններ կամ բանակցություններ, առավել եւս՝ համաձայնագրի շուրջ»,- ասել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գո Ցզյակունը՝ պատասխանելով այն լուրերը մեկնաբանելու խնդրանքին, որոնք տեղեկացնում են Չինաստանի հետ ԱՄՆ բանակցություններ սկսելուն եւ ապագայում հնարավոր գործարքի կնքմանը։
Ընդ որում՝ Գո Ցզյակունը նշել է, որ եթե «ԱՄՆ-ը ցանկանա խոսել, ապա Չինաստանի դռները բաց են, բայց երկխոսությունը պետք է կառուցվի փոխադարձ հարգանքի վրա»։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ իր վարչակազմի ներկայացուցիչները բանակցություններ են վարում Չինաստանի հետ։ «Ահո, իհարկե, ամեն օր»,- պատասխանել է Թրամփը ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ ուղիղ շփումների մասին հարցին։





























