Հնդկաստանի կառավարությունը որոշել է դադարեցնել վիզաների տրամադրումը Պակիստանի քաղաքացիներին, գործող վիզաները կչեղարկվեն ապրիլի 27-ից, հայտնել է Հնդկաստանի ԱԳՆ-ն։
«Ի հավելումն այն որոշումների, որոնք ընդունել է կառավարության անվտանգության կոմիտեն Պահալգամում ահաբեկչությունից հետո, Հնդկաստանի կառավարությունը որոշում է ընդունել անհապաղ դադարեցնել վիզաների տրամադրումը Պակիստանի քաղաքացիներին։ Բոլոր գործող վիզաները, որոնք տվել է Հնդկաստանը Պակիստանի քաղաքացիներին, կչեղարկվեն 2025թ. ապրիլի 27-ից»,- նշվել է գերատեսչության հայտարարությունում։
Այստեղ նշել են, որ բժշկական վիզաները, որոնք տրվել են Պակիստանի քաղաքացիներին, կգործեն միայն մինչեւ 2025թ. ապրիլի 29-ը։





























