«Ալռոսա» ընկերությունը նախատեսում է աճուրդում վաճառել Ռուսաստանի պատմության մեջ ամենամեծ ադամանդը՝ «Նոր արեւը», որը հազվագյուտ Vivid Yellow գույնի է եւ կշռում է ավելի քան 100 կարատ, ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Յակուտիայի ղեկավար Այսեն Նիկոլաեւը։

«(Նախատեսում ենք) վաճառել աճուրդում»,- ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ է «Ալռոսան» մտադիր հետագայում անել ադամանդի հետ։

Ընդ որում՝ աճուրդի անցկացման հնարավոր ամսաթիվը նա չի նշել։