Ռուսաստանցի Իվան Զաբորսկին հաղթել է Վալլոն-Պոն-դ'Արկում (Արդեշ դեպարտամենտ) անցկացված «Ֆրանսիայի վեց օրերը» ուլտրամարաթոնում՝ հաղթահարելով 1047,5 կմ և եզրագիծը հատելով ազգային դրոշով, հայտնում է РБК-ն։

Եվս մեկ ռուսաստանցի՝ Իրինա Մասանովան, ցույց է տվել հինգերորդ արդյունքը բոլոր մասնակիցների շարքում և երկրորդը՝ կանանց մեջ (832,5 կմ)։

Զաբորսկին մայիսի 6-ին կդառնա 38 տարեկան։ Նա տասը տարուց ավելի է, ինչ մասնակցում է ուլտրամարաթոնների, վազել է նմանատիպ մրցումներում Ռուսաստանում, Հունաստանում, Իտալիայում (Միլան-Սան Ռեմո վազքուղու ռեկորդով), Հունգարիայում։

2024 թվականի հոկտեմբերին նա Վոլգոգրադում գերազանցել է Ռուսաստանի ռեկորդը օրական վազքի գծով։

«Ֆրանսիայի վեց օրերը» ուլտրամարաթոնն անցկացվում է 2006 թվականից, սկզբում անցկացվել է Անթիբում։