Չորեքշաբթի նավթի գինը շարունակել է բարձրանալ՝ նախորդ աճուրդում ավելի քան 3 տոկոսով բարձրանալուց հետո:

Brent մակնիշի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը Լոնդոնի ICE Futures բորսայում կազմել է 62,69 դոլար մեկ բարելի դիմաց, ինչը 0,54 դոլարով (0,87 տոկոս) գերազանցում է նախորդ աճուրդների փակման ցուցանիշը։ Երեքշաբթի այս պայմանագրերը թանկացել են 1,92 դոլարով (3,2 տոկոս)՝ հասնելով 62,15 դոլարի մեկ բարելի դիմաց։

WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային աճուրդներում այս անգամ թանկացել են 0,59 դոլարով (1 տոկոս)՝ հասնելով 59,68 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների արդյունքներով այս պայմանագրերի արժեքը բարձրացել է 1,96 դոլարով (3,43 տոկոս)՝ հասնելով 59,09 դոլարի մեկ բարելի դիմաց։