Կարդինալների կոլեգիայի անդամները Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում սկսել են pro eligendo Pontifice հանդիսավոր պատարագը, այս օրը Հռոմի Կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ կմտնի որպես կոնկլավի առաջին օր, որը կընտրի Հռոմի 267-րդ պապին:
Պատարագն սկսվել է կարմիր պարեգոտներ հագած կարդինալների երթով բազիլիկում։
Ճաշից հետո կոնկլավի 133 մասնակիցները կհավաքվեն Առաքելական պալատի Պաոլինյան մատուռում։ Այնտեղից, Veni creator spiritus օրհներգով, հանդիսավոր երթը կուղեւորվի Սիքստինյան կապելլա, որտեղ «եկեղեցու իշխանները» երդում կտան եւ, մասնավորապես, կերդվեն «պահպանել մեծագույն գաղտնիությունը այն ամենի վերաբերյալ, ինչը որեւէ կերպ վերաբերում է Հռոմի պապի ընտրությանը»։ Կոնկլավը պաշտոնապես կբացվի Երեւանի ժամանակով ժամը 16.30-ին։
Քվեարկությունն ավանդաբար տեղի կունենա Սիքստինյան կապելլայում, որտեղ կարդինալները կլինեն գաղտնիության եւ մեկուսացման մթնոլորտում։ Չորեքշաբթի նախատեսված է քվեարկության մեկ փուլ։ Համագումարի միջանկյալ եւ վերջնական արդյունքները հավատացյալներին կհաղորդվեն մատուռի ծխնելույզի ծխի գույնով, որը կառաջանա քվեաթերթիկների այրման հետեւանքով. սպիտակ ծուխը զանգերի ղողանջով նշանակում է, որ նոր պապը հաջողությամբ ընտրվել է։ Եթեքվեարկությունը չկարողանա ապահովել անհրաժեշտ մեծամասնությունը երկու երրորդով, ծխնելույզից սեւ ծուխ դուրս կգա, եւ կոնկլավը կշարունակվի:




























