Հնդկաստանը մտադիր չէ սրել հակամարտությունը Պակիստանի հետ, սակայն կոշտ պատասխան կտա, եթե Իսլամաբադը ռազմական հարձակում սկսի։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։

«Մեր նպատակը չէ սրել իրավիճակը [Պակիստանի հետ հարաբերություններում]: Այնուամենայնիվ, եթե մեզ վրա ռազմական հարձակում լինի, չպետք է կասկած լինի, որ դրան շատ, շատ կոշտ պատասխան կլինի»,- ասել է նա Նյու Դելիում հնդկա-իրանական համատեղ հանձնաժողովի նիստի բացման ժամանակ: