1941թ. Արգենտինա մաքսանենգ ճանապարհով ներմուծված նացիստականքարոզչանյութեր եւ այլ փաստաթղթեր պարունակող տուփերը պատահաբար հայտնաբերվել են երկրի Գերագույն դատարանի շենքում։ Այս մասին հայտնել է La Nación թերթը։
Աշխատակիցները տուփերը գտել են պլանային վերանորոգման պատճառով տեղափոխվելու պատրաստության ժամանակ: Ներսում հայտնաբերվել են նացիստական քարոզչանյութեր, ինչպես նաեւ անձնագրեր։
Դատավոր Օրասիո Ռոսատին հանձնարարել է հետազոտել հայտնաբերված փաստաթղթերը։ Նա կարծում է, որ դրանք կարող են լույս սփռել Արգենտինայում նացիստների գործունեության վրա:
Ինչպես հաստատվել է դատարանում, տուփերը երկիր են առաքվել 1941թ. հունիսի 20-ին՝ որպես Ճապոնիայում Գերմանիայի դեսպանատան կողմից Արգենտինա ուղարկված բեռնափոխադրման մաս: Դիվանագետները հայտարարագրում նշել են, որ դրանք դիվանագիտական առաքելության աշխատակիցների անձնական իրերն են։ Սակայն Արգենտինայի մաքսատանը բեռը կանգնեցրել են ստուգման համար։ Քարոզչանյութերի հայտնաբերումից հետո գերմանացի դիվանագետները խնդրել են բեռը վերադարձնել Ճապոնիա, սակայն Բուենոս Այրեսի դատարանը որոշել է առգրավել դրանք, ապա գործն ու բոլոր նյութերը փոխանցել Գերագույն դատարան։
Արգենտինայի դատարանի դահլիճում գտել են տուփեր 1941թ. նացիստական քարոզչությամբ
Տուփերը հայտնաբերվել են պատահաբար...