Հնդկաստանի և Պակիստանի զինված ուժերի ղեկավարները բանակցությունների ժամանակ քննարկում են երկու երկրների միջև հրադադարի համաձայնագիրը, հաղորդում է News 18-ը։
«Հնդկաստանի և Պակիստանի զինված ուժերի ղեկավարները բանակցություններ են վարում երկու երկրների միջև հրադադարի համաձայնագրի շուրջ», - հաղորդել է հեռուստաալիքը։
Ռազմական գործողությունների պետի պաշտոնը Հնդկաստանի բանակի ամենահզոր պաշտոններից մեկն է։ Նա անմիջականորեն հաշվետու է բանակի շտաբի պետին և կարևոր դեր է խաղում երկրի ներսում և դրանից դուրս իրականացվող բոլոր ռազմական գործողությունների պլանավորման և իրականացման գործում։



























