Հիմնական ազգային բորսայական ինդեքսները վերականգնվել են ապրիլյան անկումից հետո, ինչը պայմանավորված էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից մաքսատուրքեր մտցնելով։ Այս մասին տեղեկացրել է Bloomberg գործակալությունը։

Վերականգնումը տեղի է ունենում այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը եւ Չինաստանը Ժնեւում մայիսի 10-11-ի բանակցությունների արդյունքում պայմանավորվել են փոխադարձաբար 90 օրով իջեցնել մաքսատուրքերը, որոնց ընթացքում կողմերը կշարունակեն բանակցությունները առեւտրային քաղաքականության տարընթերցումները հարթելու համար։ Պայմանավորվածության մանրամասները հայտնի են դարձել երկուշաբթի, երեքշաբթի «տասնյակ բորսայական ինդեքսներ» բարձրանում են՝ արձագանքելով իրադարձությունների այս զարգացմանը։

Մասնավորապես, S&P 500 ամերիկյան ինդեքսը 3,1 տոկոսով բարձրացրել է մակարդակը։ Չինաստանի, Կանադայի եւ Հոնկոնգի բորսաները վերականգնվել են, որոնք ամենից շատ էին տուժել Վաշինգտոնի եւ Պեկինի առեւտրային հակամարտությունից։ Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ինդեքսները մեկ քայլ են հեռու լիակատար վերականգնումից, նշել է գործակալությունը։

«Սպասվում են երկարատեւ եւ հանգամանալից բանակցություններ, բայց թվում է, որ շուկան ուրախ է, որ աղետ չեղավ»,- գործակալությանն ասել է Globalt Investments ներդրումային ընկերության մենեջեր Թոմաս Մարտինը։