Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ հանդիպման մասին։
«Պատմել եմ այսօր Ստամբուլում կայացած բանակցությունների մասին։ Ռուսաստանի վրա ճնշումը պետք է ավելի մեծ լինի, եթե նա չհամաձայնի լիակատար և անվերապահ հրադադարի։ Հետևաբար, ես շնորհակալ եմ 17-րդ պատժամիջոցների փաթեթի պատրաստման համար։ Մենք ակնկալում ենք, որ այն կազդի ռուսական ռազմական մեքենայի ֆինանսավորման ամեն ինչի վրա՝ բանկերի, նավթի, էներգետիկայի, մետաղագործության և ստվերային նավատորմի», - Telegram-ում գրել է Զելենսկին։
Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը համաձայնեցվել է ԵՄ երկրների կողմից այս շաբաթ՝ ուրբաթ օրը Ստամբուլում կայանալիք ռուս-ուկրաինական բանակցություններից առաջ։





























