Իսրայելն ընդլայնել է իր «Գեդեոնի մարտակառք» գործողության նպատակները։ Իսրայելի բանակը հայտնում է, որ զորքերն առաջխաղացում են իրականացնում Գազայի հյուսիսային և հարավային հատվածներում։ Հարվածները կենտրոնացած են ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների, նրանց զենքի պահեստների և ստորգետնյա կառույցների վրա։ Գործողությունը կարող է հանգեցնել Գազայի տարածքի 80%-ի գրավմանը (ներկայում Իսրայելը վերահսկում է անկլավի մոտավորապես 40-50%-ը):

Արդյունքում, պաղեստինցիների մեծամասնությունը ստիպված կլինի տեղափոխվել ափամերձ Ալ-Մավասի մարդասիրական գոտի, Խան Յունիսի որոշ հատվածներ և Գազայի կենտրոնական հատված, գրում է գերմանական Bild պարբերականը։

Դեռևս պարզ չէ՝ արդյոք իսրայելական բանակը կկարողանա այդքան արագ և ուժեղ առաջ շարժվել։ ՀԱՄԱՍ-ի զինյալները շարունակում են դիմադրությունը։ «Գեդեոնի մարտակառք» գործողությունը բարդացնում է իր սահմանափակումներով. կան որոշակի տարածքներ, որտեղ իսրայելական զինվորականները գիտակցաբար չեն գործում՝ ՀԱՄԱՍ-ի կողմից պատանդների պատահական մահը կանխելու նպատակով. կանոն, որը պահպանվել է ամբողջ պատերազմի ընթացքում։