ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտարարել է, որ չի կարող ասել, թե արդյոք Վլադիմիր Պուտինը ցանկանում է ավարտել պատերազմը, բայց մոտ երկու շաբաթից կիմանա, հաղորդում է Reuters-ը։

Նա նշել է, որ Ռուսաստանի մասին իր խոսքերը «բարձրաձայն են հնչում», և որ ինքը «այլ կերպ» կարձագանքի, եթե պարզի, որ Պուտինը « հիմարացնում է» Միացյալ Նահանգներին։

«Մենք մտադիր ենք պարզել՝ նա մեզ խաբո՞ւմ է, թե՞ ոչ, և եթե խաբում է, մենք փոքր-ինչ այլ կերպ կարձագանքենք», -Սպիտակ տանը լրագրողներին ասել է Թրամփը։

Նա միաժամանակ հայտարարել է, որ «հիասթափված է» Ուկրաինայում տեղի ունեցածից՝ կրկնելով իր վերջին քննադատությունը Ռուսաստանի կողմից շաբաթավերջին լայնածավալ հարձակումների վերաբերյալ։

Հարցին, թե ինչու չի պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, Թրամփը պատասխանել է, որ չի ցանկանում «փչացնել» խաղաղության համաձայնագրի հնարավորությունները՝ հավելելով, որ անհրաժեշտության դեպքում կբանակցի Վլադիմիր Զելենսկու և Պուտինի հետ։