Politico-ն հաղորդում է, որ Իլոն Մասկն ԱՄՆ կառավարությունում իր պաշտոնավարման ընթացքում չի կարողացել հասնել իր նպատակին՝ կրճատել պետական ծախսերը 1 տրիլիոն դոլարով։
Համարվում է, որ գործարարը չի կարողացել նույնիսկ մոտենալ ցանկալի խնայողություններին, ինչպես նաև չի կարողացել էական ազդեցություն ունենալ ԱՄՆ պարտքային ճգնաժամի վրա։ Հրատարակությունը կարծում է, որ այս կարիքների համար ստեղծված Կառավարության արդյունավետության դեպարտամենտը (DOGE) կհիշվի «ավելի շատ որպես քաոսային բաց թողնված հնարավորություն, քան որպես դաշնային կառավարության վերափոխում»։
Չորեքշաբթի օրը Մասկը X-ում գրառում է արել, որ «իր ժամանակը որպես պետական հատուկ ծառայող ավարտվում է»։ Միևնույն ժամանակ, նա վստահություն է հայտնել, որ DOGE-ի դերն ԱՄՆ կառավարությունում ժամանակի ընթացքում միայն կաճի։
Ապրիլին ձեռնարկատերը հայտարարել էր, որ մայիսից կնվազեցնի իր մասնակցությունը DOGE-ում։ Սա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ Tesla-ն հայտնել է, որ 2025 թվականի առաջին եռամսյակում իր զուտ շահույթը 71%-ով նվազել է նախորդ տարվա ցուցանիշի համեմատ։ Վերլուծաբանները եկամուտների անկումը, ի թիվս այլ բաների, բացատրում են ընկերությանը գործարարի քաղաքական գործունեության հետևանքով DOGE-ի կուրատորի պաշտոնում ունեցած վնասով։





























