Եվրոպական հանձնաժողովը կասեցրել է Ռումինիային 869 միլիոն եվրոյի փոխանցումը, քանի որ երկրի իշխանությունները չեն կարողացել կատարել երկու հիմնական պայմաններ։ Դրա մասին հայտարարել է Ռումինիայի ներդրումների և եվրոպական նախագծերի նախարար Մարչել Բոլոշը։

«Եվրոպական հանձնաժողովը կասեցրել է նաև 869 միլիոն եվրոյի վճարումը, որից 814 միլիոն եվրոն դրամաշնորհային բաղադրիչն է, իսկ 55 միլիոն եվրոն՝ վարկային բաղադրիչը», -ասել է նա մամուլի ասուլիսում, որի տեսանյութը հրապարակվել է կառավարության YouTube-յան ալիքում։

Ըստ Բոլոշի՝ գումարը պետք է ստացվեր COVID-19 համավարակից հետո տնտեսական վերականգնման ծրագրից։ Տրանշի տրամադրումը կասեցվել է, քանի որ Ռումինիայի պետական ​​ձեռնարկությունների գործունեության մոնիթորինգի և գնահատման գործակալության ղեկավարը չի ընտրվել Եվրահանձնաժողովի չափանիշներին համապատասխան։ Երկրորդ խախտումը կենսաթոշակային բարեփոխումների կրճատումն էր, որը նախկին պետական ​​ծառայողների կենսաթոշակային նպաստների ավելացում էր նախատեսում։

Ռումինիայի կառավարությունը մինչև նոյեմբերի 28-ը ժամանակ ունի բոլոր բարեփոխումներն իրականացնելու և Եվրահանձնաժողովի հաստատումը ստանալու համար։ Հակառակ դեպքում միջոցներն անդառնալիորեն կվերադարձվեն ԵՄ բյուջե, մանրամասնել է նախարարը։