Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ աշ-Շարաան սեպտեմբերին կայցելի Միացյալ Նահանգներ և ելույթ կունենա Միավորված ազգերի կազմակերպության նիստում, հաղորդում է Syria TV-ն՝ վկայակոչելով իր աղբյուրներին։
Ինչպես ընդգծում է լրատվամիջոցը, դա վերջին 60 տարվա ընթացքում կլինի Սիրիայի նախագահի առաջին ելույթը ՄԱԿ-ում։
Նշվում է նաև, որ աշ-Շարաայի ԱՄՆ այցի շրջանակում մի շարք այլ միջոցառումներ են նախատեսված։





























