Ֆինլանդիան ստիպված է ուժեղացնել իր պաշտպանությունը՝ Ռուսաստանից եկող սպառնալիքի պատճառով: Վարչապետ Պետերի Օրպոն հայտարարել է, որ պաշտպանական ծախսերը տարեկան կաճի միլիարդավոր եվրոյով, հաղորդում է Yle-ն:
Ըստ Օրպոյի՝ Ֆինլանդիան պետք է արագացնի տնտեսական աճը՝ պաշտպանական ծախսերը մեծացնելու համար, սակայն դա իր դժվարություններն ունի:
«Ես ուրախ եմ, որ Ֆինլանդիայում այս հարցում բոլոր կողմերի միջև գրեթե լիակատար համաձայնություն կա: Բնակչությունը ծերանում է, ուստի մեր ծախսերը անընդհատ աճում են միլիարդներով: Մենք պարզապես պետք է լուծում գտնենք, և տնտեսական աճը միակ կայուն ճանապարհն է», - ընդգծել է նա:
Օրպոն հավելել է, որ Ֆինլանդիայի կառավարությունը նախատեսում է մինչև 2029 թվականը պաշտպանական ծախսերը հասցնել ՀՆԱ-ի 3%-ի: Սա նշանակում է բյուջեի տարեկան 1.5-2 միլիարդ եվրո աճ:
Վարչապետը նշել է, որ դա լիովին իրագործելի է, չնայած պետական պարտքի միաժամանակյա աճը մնում է լուրջ խնդիր: Նա հավելեց, որ լրացուցիչ միջոցներ կուղղվեն ցամաքային զորքերին, արևելյան սահմանի պաշտպանությանը և հակաօդային պաշտպանության համակարգին:
«Մենք մտածելու ժամանակ չունենք», - եզրափակել է Օրպոն։





























