Այսօր՝ հունիսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։00-ի սահմաններում Պուշկին և Աբովյան փողոցների խաչմերուկում բախվել են «Mercedes G» մակնիշի և «BMW» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը մասամբ հայտնվել է հետիոտնի համար նախատեսված մայթին, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայրում վարորդները մեկմեկու էին մեղադրում վթարի համար։


























