Թերթը գրում է, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունից երեկ տեղեկացել է, որ իրենց մոտ քննվում է Հայաստանի ազգային գրադարանից եւ Երեւանի պետական համալսարանի գրադադրանից 2010-2011թթ. ընթացքում առանձնապես խոշոր չափերի հասնող՝ մի քանի միլիոն դրամ արժողության գրքերի գողություն և յուրացում կատարելու վերաբերյալ քրեական գործը: «Ըստ նախաքննության մարմնի` Ազգային գրադարանի շենքի պահպանությունն իրականացնող՝ ՀՀ ոստիկանության ՊՊԳՎ ՀՁՊ գնդի ոստիկան Ե. Ղամբարյանն ու Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին, նախնական համաձայնության գալով, 2010-2011թթ. պարբերաբար մուտք են գործել «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոց եւ հափշտակել շուրջ 150 միավոր տարբեր գրքեր:

2011թ. դեկտեմբերի 26-ին հանցավոր խումբը վնասազերծվել է, եւ ՊՈԱԿ-ի շենք ապօրինի մուտք գործելու փորձ կատարած 4 անձինք անմիջապես բերման են ենթարկվել: Հատուկ քննչական ծաոայությունը տեղեկացնում է, որ ապացույցներ են ձեռք բերվել նաեւ առ այն, որ Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլիի դրդմամբ Երեւանի պետական համալսարանի գրադադրանի բաժնի վարիչը շուրջ 19 միավոր տարբեր գրքեր է վաճառել նրան, իսկ ստացած գումարը տնօրինել անձնական նպատակներով:

Քրեական գործով մեդադրանք է առաջադրվել 6 անձի` բաժնի վարիչը մեդադրվում է յուրացում. իսկ մնացած 5-ը, նրանց թվում՝ Վրաստանի քաղաքացի Վ. Ազարիաշվիլին եւ ոստիկանաթյան երկու աշխատակիցներ՝ Ե. եւ Դ. Ղամբարյանները, ոստիկանության կրթահամալիրի քոլեջի ոաանող Վ. Ե.-ն եւ քաղաքացի Կ. Հովհաննիսյանը մեդադրվում են գողություն եւ գողության փորձ կատարելու մեջ»,- գրում է «Առավոտ»-ը: