Էպիկենտրոնը գտնվել է Կում քաղաքից 29 կիլոմետր հեռու, տեղեկացրել է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։

2,5 մագնիտուդով ստորգետնյա ցնցումները գրանցվել են Թեհրանից հարավ գտնվող Կում նահանգի Ֆորդոյի միջուկային օբյեկտի շրջանում։ Այս մասին տեղեկացրել է Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը։

Նրա տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կում քաղաքից 29 կիլոմետր հեռու։ Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորությունում։

Տուժածների եւ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։