Ֆրանսիայում ընտանեկան հարցերով դատարանը հունվարի 12-ին երկրի հյուսիսում գտնվող Կամբրեից ոչ հեռու Բյուզինիե բնակավայրից ամուսնական զույգին  թույլ է տվել երեխային Դեմոն (Daemon) անվանել,  հաղորդում է France-Presse-ը: Երեխան ծնվել է նոյեմբերի 3-ին, սակայն անվան հարցը դեռ չի լուծվել:

Կամբրեի դատախազությունը հայտարարել է, որ այդ անունը,  հավանական է, «հակասի երեխայի շահերին», եւ դիմել է ընտանեկան հարցերով դատարան:  Ծնողները երեխայի անունն ընտրել են «Վամպիրի օրագիրը» հեռուստասերիալից,  եւ հակված չեն «սատանայական» ինչ -որ բան տեսնել դրանում: Դատախազությունն էլ չի պատրաստվում բողոքարկել որոշումը: