Երիտասարդ կանանց 16 սպանություն գործած 32-ամյա Միրգորոդը ձերբակալվել է Մոսկվայում: 2002-2004թթ. մոլագար երիտասարդը Մոսկվայի հյուսիսում եւ հյուսիս-արեւելքում բռնաբարել եւ սպանել է երիտասարդ կանանց: Նրա զոհերը ղել են 18-25 տարեկան:
Ոստիկանությունում հայտնել են, որ հանցագործը չափազանց զգույշ է եղել: Մինչեւ այժմ չի հաջողվել գտնել որեւէ վկայի:
Ոստիկանության տվյալներով, անցած տարի Մոսկվայում գրանցվել է կանանց դեմ սեռական բնույթի ավելի քան 400 հանցագործություն: Մեղավորների մեծ մասը Տաջիկստանից եւ Ուզբեկստանից ժամանած անձինք են, հաղորդում է «Ինտերֆաքսը»:



























