Բուսական յուղերի հիմնական տեսակների համաշխարհային ներմուծումը 2025-26-ին առաջին անգամ կգերազանցի 82 միլիոն տոննան՝ ըստ ԱՄՆ Գյուղդեպարտամենտի՝ համաշխարհային յուղային կուլտուրաների շուկայի նոր հետազոտության:
2024-2025 թվականների համեմատ՝ կանխատեսվում է, որ ներմուծումը կաճի գրեթե 2 միլիոն տոննայով։ Մասնավորապես, աճ է սպասվում արմավենու (+1.46 միլիոն տոննա), արևածաղկի (+770 հազար տոննա) և կանոլայի (+440 հազար տոննա) յուղերի համար, մինչդեռ սոյայի յուղի համաշխարհային ներմուծումը կնվազի (-760 հազար տոննա):
Հնդկաստանը կպահպանի բուսական յուղերի խոշորագույն ներմուծողի իր դիրքը, և 2025-2026-ին կանխատեսվում է, որ գնումները կավելանան 0.7 միլիոն տոննայով՝ հասնելով 16.66 միլիոն տոննայի, հաղորդում է «Ագրոէքսպորտ»-ը։ Չինաստանը կավելացնի ներմուծումը 1.07 միլիոն տոննայով՝ հասնելով 9.79 միլիոն տոննայի, ինչը նրան թույլ կտա առաջ անցնել ԵՄ-ից և զբաղեցնել երկրորդ տեղը հիմնական բուսական յուղերի ներմուծողների շարքում։





























