Լոնդոնի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում Հայաստանը հնարավոր է` ունենա երկու մասնակից:
Լոնդոնում ավարտված մարմնամարզության օլիմպիական վարկանիշային մցաշարի եւ ամբողջ օլիմպիական ընտրական շրջափուլի արդյունքնների ամփոփմամբ` օլիմպիական ուղեգիր նվաճեց Արթուր Դավթյանը, իսկ ամերիկահայ Հորի Ջեբեշյանը, որը Հայաստանն արդեն ներկայացրել է հոկտեմբերին Տոկիոյում կայացած աշխարհի առաջնությունում, ստացավ պահեստային մասնակցի տեղ:
Նշենք, որ Հայաստանը նախորդ անգամ օլիմպիական խաղերի մարմնամարզության մրցաշարում ներկայացուցիչ ունեցել է 1996-ին: Նորայր Սարգսյանն է մասնակցել Ատլանտայի Օլիմպիական խաղերին:
Հայաստանն առայժմ նվաճել է Օլիմպիական խաղերի 11 ուղեգիր` ծանրամարտում, ըմբշամարտում, բռնցքամարտում, հրաձգությունում եւ սպորտային մարմնամարզությունում: Վարկանիշային ընթացիկ ցուցանիշով Հայաստանը երկու ուղեգիր ունի նաեւ ձյուդոյում (60 կգ քաշային Հովհաննես Դավթյանն ու 66 կգ Արմեն Նազարյանը):



























