Ադրբեջանական SOCAR-ն ավարտել է Իսրայելի խոշոր գազահանքերից մեկի՝ Թամարի 10 տոկոս բաժնեմասի ձեռքբերման գործարքը: Այս մասին հայտնել են ադրբեջանական լրատվամիջոցները: Գործարքի ընդհանուր արժեքը գնահատվում է 1,25 մլրդ դոլար:
Գործարքը հնարավոր է դարձել SOCAR-ի կողմից երկու ընկերություններում՝ Union Energy-ում եւ Tamar Petroleum-ում, բաժնեմասերի գնման շնորհիվ:
SOCAR-ը ձեռք է բերել Union Energy-ի բաժնետոմսերի 48.3 տոկոսը, ինչը նրա համար ապահովել է Թամարի նախագծում 7 տոկոս բաժնեմաս: Ընկերությունը ստացել է եւս 3 տոկոս այդ նախագծում՝ գնելով Tamar Petroleum-ի բաժնետոմսերի 17.9 տոկոսը:





























