Իրանի արևմտյան Համադան քաղաքում տեղի է ունենում գեներալ-լեյտենանտ Ալի Շադմանիի հուղարկավորությունը, հայտնում է Press TV-ն։

Ըստ լրատվամիջոցի, գեներալին հրաժեշտ տալու համար քաղաքի փողոցներ են դուրս եկել բազմաթիվ մարդիկ։

Օրերս Իրանի ԻՀՊԿ-ն հաստատել է Իրանի Զինված ուժերի (ԶՈւ) «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի պետ Ալի Շադմանիի՝ իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվելու փաստը։