Թուրքական դատարանը չորեքշաբթի նախնական կալանքի որոշում է ընդունել ծաղրանկարիչ Դողան Փեհլևանի և ևս երեք անձանց նկատմամբ, երբ նրանց Leman երգիծական ամսագրում ծաղրանկարը վրդովմունք է առաջացրել կրոնական պահպանողականների շրջանում և դատապարտվել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմից։ Ըստ դատարանի փաստաթղթի՝ Փահլևանին մեղադրանք է առաջադրվել ատելություն հրահրելու և նախագահին վիրավորելու համար, որը նա հերքում է, հաղորդում է Reuters-ը։
Արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հայտարարել է, որ չորսն էլ կալանավորվել են։ Իսրայելի և Իրանի միջև պատերազմի ավարտից կարճ ժամանակ անց հրապարակված ծաղրանկարում պատկերված են Մոհամմադ և Մովսես անուններով երկու տարեց տղամարդիկ, որոնք ձեռք են սեղմում երկնքում, մինչ ներքևում հրթիռներ են թռչում։ Այդ տեսարանը, քննադատների կարծիքով, հայհոյախառն հղումներ է կատարում մահմեդական և հրեա մարգարեներին։
Երեքշաբթի Էրդողանը Լեմանի Leman հանդեսը ծաղրանկարն «նողկալի սադրանք» անվանեց և խոստացավ, որ «նրանք, ովքեր անհարգալից վերաբերմունք կցուցաբերեն մեր մարգարեի և մյուս մարգարեների նկատմամբ, օրենքի առջև պատասխանատվություն կկրեն»։
Նրա «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ծաղրանկարն ատելության հողի վրա «իսլամատյաց հանցագործություն» է անվանել:
Reuters-ի տրամադրած դատական փաստաթղթում Փահլևանը հերքել է կրոնական գործիչներին թիրախավորելու մեղադրանքը՝ հայտարարելով, որ անունները լայնորեն օգտագործվել են և նախատեսված են եղել սովորական պատերազմի զոհերին վերաբերելու համար: «Եթե ես անդրադառնայի մարգարեներին, կօգտագործեի «մարգարե» արտահայտությունը, -ասել է նա։ -Ծաղրանկարը խաղաղության կոչ է»։
Դատարանի փաստաթղթում ասվում է, որ Փահլևանը մեղադրվում է «ատելություն և թշնամանք հրահրելու» և «նախագահին վիրավորելու» մեջ։
Նմանատիպ մեղադրանքներով դատարանում հայտնվեցին նաև Leman-ի ևս երեք աշխատակիցներ՝ գլխավոր խմբագիրը, գրաֆիկական դիզայները և վարչական տնօրենը։ Leman-ը ներողություն է խնդրել վիրավորված ընթերցողներից և նշել, որ ծաղրանկարը սխալ է ընկալվել։ Հոդվածում ասվում էր, որ Փահլևանը նպատակ ուներ պատկերել խաղաղ բնակիչների տառապանքները պատերազմի ժամանակ, և որ նա իսլամը վիրավորելու մտադրություն չուներ։




























