Իրանին հարվածներից հետո Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը Եվրաեռյակի երկրներին կոչ է արել վերականգնել Թեհրանի դեմ բոլոր պատժամիջոցները։

«Ժամանակն է ակտիվացնել հետադարձ կապի մեխանիզմը։ Եվրաեռյակի երկրներին ՝ Գերմանիային, Ֆրանսիային և Մեծ Բրիտանիային կոչ եմ անում վերականգնել Իրանի դեմ բոլոր պատժամիջոցները։ Իրանը քիչ առաջ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ հետահամագործակցությունը դադարեցնելու  մասին աղմկահարույց հայտարարություն արեց։

Դա նրա բոլոր միջազգային միջուկային պարտավորություններից լիակատար հրաժարում է։ Միջազգային հանրությունը պետք է վճռականորեն գործի հիմա և օգտագործի իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Իրանի միջուկային նկրտումները կանխելու համար»,- գրել է նա X սոցիալական ցանցում։