Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) հետ Իրանի համագործակցության կասեցումը «ակնհայտորեն մտահոգության առարկա է», չորեքշաբթի հայտարարել է ՄԱԿ-ի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը, հաղորդում է Ֆրանսպրես գործակալությունը։
«Մենք ծանոթացել ենք պաշտոնական որոշմանը, որն, անշուշտ, մտահոգության տեղիք է տալիս։ Կարծում եմ՝ գլխավոր քարտուղարը շատ հետևողական է եղել Իրանին ուղղված ԱԷՄԳ-ի հետ համագործակցելու և, անկեղծ ասած, բոլոր երկրներին միջուկային հարցերի շուրջ ԱԷՄԳ-ի հետ սերտորեն համագործակցելու կոչերում», - լրագրողներին ասել է նա։
Ժամեր անց Միացյալ Նահանգները Թեհրանի քայլն անընդունելի որակեց։
«Մենք կօգտագործենք «անընդունելի» բառը, քանի որ Իրանը որոշել է դադարեցնել համագործակցությունը ԱԷՄԳ-ի հետ այն ժամանակ, երբ հնարավորություն ունի փոխել ուղղությունը և ընտրել խաղաղության ու բարգավաճման ուղին»,- լրագրողներին ասել է նա։




























