Ժիտոմիրի մոտակայքի մայրուղում այսօր՝ հուլիսի 2-ին, երկու պայթյուն է որոտացել։ Արդեն հայտնի է առնվազն երկու զոհի մասին, հաղորդում է РБК-Украина-ն՝ հղում անելով Ժիտոմիրի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Վիտալի Բունեչկոյի թելեգրամյան ալիքին։

«Երկու պայթյուն է տեղի ունեցել Ժիտոմիրի մոտակա Բերեզինա գյուղում՝ M-06 մայրուղու վրա։ Մենք կարող ենք հաստատել, որ երկու մարդ զոհվել է, իսկ 15-ը՝ վիրավորվել», - նշել է Բունեչկոն։

Ըստ նրա՝ պայթյունի հետևանքով վնասվել են նաև մասնավոր տներ։

Դեպքի վայրում օպերատիվ շտաբ է ստեղծվել: Տուժածներին տրամադրում են ամբողջ անհրաժեշտ օգնությունը։ Երթուղին նվազագույն երթևեկությամբ էր ապահովված։

Ռազմական վարչակազմի ղեկավարը նաև կոչ է արել Մ-06 մայրուղով ուղևորություն պլանավորող ուկրաինացիներին հետաձգել այն մինչև այսօրվա վերջ, մինչ դեպքի վայրում աշխատում են օպերատիվ-հետախուզական խմբերը։