Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևանից Գյումրի ուղղությամբ) կմ 38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի դեպի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։

«Վարորդներին հորդորում ենք նշված հատվածում երթևեկելիս լինել ուշադիր և հետևել ճանապարհային նշաններին»,-հորդորում են ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։