Եվրամիությունը խոստովանում է, որ չի կարողանա համաձայնության գալ Միացյալ Նահանգների հետ առևտրային մաքսատուրքերի վերաբերյալ և համարժեք պատասխան է պատրաստում։ Ըստ ТАСС գործակալության՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։
«Եվրամիությունը սկսում են համակերպվել այն իրողության հետ, որ Միացյալ Նահանգների հետ մաքսատուրքերի վերացման շուրջ հնարավոր չի լինի համաձայնության գալ»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ կասկած հայտնելով նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների հեռանկարների վերաբերյալ։
Ըստ ֆոն դեր Լայենի՝ Բրյուսելն արդեն իսկ մշակում է հակազդեցության միջոցներ, եթե Վաշինգտոնը զիջումների չգնա։ Ապրիլին նա նշել էր, որ ԱՄՆ սահմանած մաքսատուրքերը «լուրջ վնաս են հասցնում բիզնեսներին և սպառողներին ամբողջ աշխարհում» և զգուշացրել, որ Եվրամիությունն արդեն իսկ իրականացրել է պատասխան միջոցառումների առաջին փուլը։
Հուլիսի սկզբին հայտնի դարձավ, որ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել Միացյալ Նահանգների հետ կնքել առևտրային համաձայնագիր, որը կներառի մի շարք ապրանքների 10 տոկոս մաքսատուրքեր։ Դրա դիմաց Բրյուսելը ակնկալում էր, որ ԱՄՆ-ն ավելի ցածր մաքսատուրքեր կսահմանի դեղագործության, ալկոհոլի և կիսահաղորդիչների նման ոլորտներում, ինչպես նաև քվոտաներ կներդնի և արտոնություններ կտրամադրի։





























