Լուգանսկի նախկին քաղաքապետ Մանոլիս Պիլավովը մահացել է քաղաքի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հաղորդում է ТАСС-ը՝ վկայակոչելով արտակարգ ծառայություններին։

Պայթյունը տեղի է ունեցել հուլիսի 3-ին, կեսօրին, Տարաս Շևչենկո փողոցում։ Ինքնահռչակված ԼԺՀ-ի կառավարությունը հայտարարել է, որ պայթյունի հետևանքով զոհվել է մեկ,  վիրավորվել՝ երեքը մարդ։ Քննչական կոմիտեն հայտարարել է դեպքի առթիվ քրեական գործ հարուցելու մասին։

Ըստ ТАСС-ի՝ նՆախնական տվյալներով՝ պայթյունն իրականացրել է կին մահապարտ-ահաբեկիչը։

Նախկին «քաղաքապետի» սպանությունը Ուկրաինայի անվտանգության ծառայության գործողություն էր, «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին հայտնել է Ռուսաստանի քննչական կոմիտեի աղբյուրը։ Զրուցակիցը նշել է, որ Պիլավովը «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» գաղափարախոսներից մեկն էր։

Մանոլիս Պիլավովը Լուգանսկի քաղաքապետն էր 2014-2023 թվականներին։