Ռուսաստանի նախագահի թեկնածու, ներկայիս վարչապետ Վլադիմիր Պուտինը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում հստակ սահմանագիծ է անցկացրել «հնչեղ լոզունգներով կարճ ժամանակում հասարակության մեծ մասին գրավող» եւ իր «համախոհների» միջեւ: Վերջինս «Ռուսաստանը հանեց քաղացիական պատերազմի փակուղուց, քայլեր ձեռնարկեց ահաբեկչության դեմ, վերականգնեց երկրի տարածքային ամբողջականությունը... Եվ առաջիկա 10 տարիների համար ապահովեց ամբողջ աշխարհում ամենամեծ տնտեսական աճը»:
Պուտինը նաեւ կարծիք է հայտնել այս օրերին շատ արդիական Պետդումայի ընտրությունների շուրջ ծավալվող հարցի վերաբերյալ:
«Այսօր խոսում են քաղաքական գործընթացի համալրման տարբեր ձեւերի մասին: Բայց ինչի՞ շուրջ է առաջարկվում գալ համաձայնության: Ինչպե՞ս կառուցել կառավարությունը: Փոխանցել այն լավ մարդկա՞նց: Իսկ հետո՞ ինչ: Հետո ի՞նչ պետք է անենք», - իր հոդվածում հարցնում է Պուտինը:
«Ես եւս մեկ անգամ ուզում եմ ասել, թե ինչու եմ համաձայնել 2012 թվականին կայանալիք նախագահական ընտրություններին դնել իմ թեկնածությունը: 1999 թվականին, երբ ես դարձա կառավարության նախագահ, իսկ հետո էլ երկրի նախագահ, մեր հանրապետությունը գտնվում էր համակարգային խոր ճգնաժամում: Եւ հենց այն համախոհների խումբը, որին վիճակվեց կազմավորել եւ ղեկավարել այս խոսքերի հեղինակը, դուրս հանեց Ռուսաստանը քաղաքացիական պատերազմի փակուղուց, քայլեր ձեռնարկեց ահաբեկչության դեմ, վերականգնեց երկրի տարածքային ամբողջականությունը, վերականգնեց տնտեսությունը եւ առաջիկա 10 տարիների համար ապահովեց ամբողջ աշխարհում ամենամեծ տնետեսական աճը», – պնդել է վարչապետը:
«Այսօր մենք տեսնում ենք, թե ինչն է հաջող արված եւ ինչն է արդյունավետ: Եւ հակառակը, ինչը պետք է շտկել, ինչից լիովին հրաժարվել», – ամփոփել է Պուտինը:.




























