Այսօր՝ հուլիսի 3-ին՝ ժամը 18։20-ի սահմաններում Ազատության պողոտա-Բաբայան փողոցի խաչմերուկում բախվել են «Nissan Rogue» մակնիշի ավտոմեքենան և առանց համարանիշի մոտոցիկլը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։
Բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է, մոտոցիկլավարն էլ տեղափոխվել է «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է «Nissan Rogue»-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոտոցիկլավարի ինքնությունը։





























