Ռուսաստանի մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևային խնդրել է անձամբ վերահսկել «Sputnik Азербайджан»-ի գլխավոր խմբագիր Իգոր Կարտավիխի առողջական վիճակը։
Իր թելեգրամյան ալիքում Մոսկալկովան հայտնել է, որ պաշտոնական դիմում է ուղարկել Ադրբեջանում ռուսաստանցի լրագրողների կալանավորման առնչությամբ։ Հատկապես մտահոգիչ է Կարտավիխի առողջական վիճակը, որը տառապում է շաքարային դիաբետից և, ըստ առկա տեղեկությունների, զրկված է անհրաժեշտ բժշկական օգնությունից։
«Այս առնչությամբ, խնդրում եմ Ձեզ, հարգելի տիկին Ալիևա, անձնական վերահսկողություն սահմանել այս իրավիճակի նկատմամբ», -ասված է հայտարարության մեջ։
Հունիսի 30-ին Ադրբեջանում ձերբակալվել են «Sputnik Азербайджан» գործակալության յոթ աշխատակից, նրանց թվում՝ գլխավոր խմբագիր Իգոր Կարտավիխը և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովը։ Նրանք դատապարտվել են չորս ամսվա կալանքի։
Մեդիա խմբի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Կարտավիխի առողջական վիճակը լուրջ մտահոգության տեղիք է տալիս. նրան դեղորայք է անհրաժեշտ, ներառյալ թվում՝ ինսուլին։





























