Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մտադիր է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ քննարկել իրանական բանտում պատիժ կրող երկու ֆրանսիացիների դեմ առաջադրված լրտեսության մեղադրանքները, հաղորդում է ТАСС-ը։
Մակրոնը քննադատել է Իրանին Իսրայելի օգտին մեղադրանքներ հնչեցնելու համար՝ այն անվանելով «Ֆրանսիայի դեմ սադրանք» և «անընդունելի ընտրություն ագրեսիայի օգտին»։ Նա նշել է, որ արդեն երկու անգամ կապ է հաստատել Փեզեշքիանի հետ՝ քննարկելու համար ոչ միայն հանրապետության միջուկային ծրագիրը, այլև բանտարկյալների ճակատագիրը։
«Ես զանգահարելու եմ նախագահ Փեզեշքիանին և խնդրելու եմ, որ այս գործը վերագնահատվի», -հայտարարել է Մակրոնը։
Ֆրանսիայի նախագահը շեշտել է, որ «պատասխանը չի ուշանա», և եթե մեղադրանքները շարունակվեն, Փարիզն առաջիկա շաբաթներին պատասխան միջոցներ կձեռնարկի։ Սակայն նա չի մանրամասնել, թե ինչ քայլեր կձեռնարկվեն՝ նշելով միայն, որ կան «շատ տարբեր պատժամիջոցներ»։
Ֆրանսիայի քաղաքացիներ Սեսիլ Կոլլերը և Ժակ Պարին ձերբակալվել են Իրանում 2022 թվականի մայիսին։ Իրանի իշխանությունները նրանց մեղադրել են ուսուցիչների բողոքի ցույցերի ժամանակ անկարգություններ հրահրելու փորձի մեջ։ Ֆրանսիայի արտգործնախարարությունը հայտարարել է, որ բանտարկյալների հետ կապ հաստատելու հարցում խոչընդոտներ կան և պահանջում է նրանց անհապաղ ազատ արձակել։




























