Ղազախստանի կառավարություն, ըստ նախնական տվյալների, 3 կուսակցություններ են անցնում` նախագահական «Նուր Օթան», ժողվրդավարական «Ակ Ժոլ» եւ Կոմունիստական կուսակցությունները: Այս մասին հայտնել է  երկրի ԿԸՀ-ն:

Ըստ նախնական հաշվարկների` ընտրողների ձայները բաշխվել են հետեւյալ կերպ`«Նուր Օթան»-ի օգտին քվեարկել է 80.74 %-ը, Ղազախստանի հայրենասերների կուսակցության օգտին` 0,89 %-ը,  «Ադիլետ» կուսակցության օգտին` 0,66 %-ը,  «Աուիլ» կուսակցության օգտին`0,46 %-ը, Կոմունիստական կուսակցության օգտին` 7,2%-ը,  Համաժողովրդական սոցիալ-դեմոկրատական կուսակցության օգտին` 1,59 %-ը, «Ակ Ժոլ» կուսակցության օգտին` 7,46 %-ը:

Ինչպես հայտարարել են ԱՊՀ եւ թուրքալեզու  երկրների միջազգային դիտորդները,  «Ղազախստանի կառավարության ստորին պալատի ընտրություններն անցել են բաց եւ թափանցիկ` միջազգային ժողովրդավարական չափանիշներին համապատասխան», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Հիշեցնենք, որ Ղազախստանի կառավարության ստորին պալատի արտահերթ ընտրությունները տեղի են ունեցել հունվարի 15-ին: Ըստ ԿԸՀ-ի տվյալների` ընտրողների հայտերը կազմել են 75,07%: Կառավարություն անցնելու համար կուսակցությունները պետք է հավաքեն ընտրողների ձայների առնվազն 7 %-ը: