Այսօր՝հուլիսի 4-ին, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է արտահերթ նիստ, որի ընթացքում ընդունվեց ստորև ներկայացված հայտարարությունը.

«2020 թ. դեկտեմբերին ստորագրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև զանգվածային հեռահաղորդակցության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը, որի նպատակներից էր «ՀՀ և ՌԴ միջև բարեկամական հարաբերությունների ու համագործակցության հետագա զարգացումը հեռահաղորդակցության բնագավառում»: Ըստ համաձայնագրի՝ Հայաստանի հանրային թվային մուլտիպլեքսում հեռարձակվեցին «ՌՏՌ-Պլանետա», «Առաջինալիք. Համաշխարհային ցանց» և «ՌՏՌ-Կուլտուրա» հեռուստածրագրերը:

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը շարունակաբար արձանագրել է, որ «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» հեռուստածրագրերի մի շարք հաղորդումներ պարբերաբար խախտել և խախտում են թե՛ Համաձայնագրի դրույթները, թե՛ ՀՀ օրենսդրությունը, նաև ակնհայտ հակասություն ունեն Ռուսաստանի և Հայաստանի միջև ավանդական, փոխհարգալից դաշնակցային հարաբերությունների հետ:

Այսպես, Համաձայնագրի 4-րդ հոդվածընախատեսում է, որ ռուսականկողմըպարտավորվում է Հայաստանի հանրային հեռարձակողին տրամադրել ունիվերսալ հեռարձակման լիցենզիա, որը իրավունք կտար հեռարձակում իրականացնել ՌԴ ամբողջ տարածքում։ Համաձայնագրի ստորագրելուց անցել է 4․5 տարի, սակայն մինչ այսօր մեր Հանրային հեռուստաալիքը չի հեռարձակվում Ռուսաստանում, ավելին՝ հետագա երկկողմ քննարկումների ժամանակ հայկական կողմին հայտնի է դարձել, որ «ունիվերսալ հեռարձակման լիցենզիա» հասկացություն ՌԴ օրենսդրությունում գոյություն չունի։

Համաձայնագրի 5-րդ հոդվածիհամաձայն՝ ՌԴ հեռուստաալիքները պարտավորվում են պահպանել ՀՀ օրենսդրությունը, բացառել հայ ժողովրդի և ազգային արժեքների նկատմամբ վիրավորական բովանդակությամբ հաղորդումները, ինչպես նաև միջամտությունը ՀՀ ներքաղաքական կյանքին։ Սակայն ցավով պետք է նշենք, որ վերընշված հեռուստաալիքները բազմիցս հեռարձակել են հաղորդումներ, որոնք պարունակել են Հայաստանի Հանրապետության պետական ինստիտուտներին և քաղաքացիներին հասցեագրված վիրավորական արտահայտություններ ու խեղաթյուրված գնահատականներ, փաստերը փոխարինել են հուզական ու ագրեսիվ բնորոշումներով:

Համաձայնագրի 6-րդ հոդվածըսահմանում է հեռարձակման պետության տարածքում ազգային տոների և հիշատակի օրերի կանոնների հարգում։ Իսկ ՀՀ օրենսդրության համաձայն՝ սգո և հիշատակի օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումը արգելվում է։ Այս դրույթը ևս խախտվել է պայմանագրի կնքումիցի վեր։

Թվարկածայսև բազմաթիվ այլ պատճառներով է, որ «ՌՏՌ-Պլանետա» և «Առաջին ալիք. Համաշխարհային ցանց» հեռուստածրագրերի Հայաստանում վերահեռարձակման նպատակահարմարությունը վաղուցդարձելէ լայն հասարակության քննարկման առարկա։ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին շարունակում են հասցեագրվել բազմաթիվ բողոքներ, առաջարկներ, կարգավորող մարմնից պահանջում են թույլ չտալ Հայաստանի Հանրապետության հանրային մեդիատարածքը վերածել ամենաթողության միջավայրի, որտեղ վիրավորանքը, ապատեղեկատվությունը, գռեհիկ բառապաշարը, բռնության արդարացումն ու մարդու հիմնարար իրավունքների ոտնահարումը դառնում են նորմ ու բացասաբար են ազդում հանրային գիտակցության և վարմունքի վրա։

Թշնամանքի ու ամենաթողության ֆոնը, որը պարբերաբար ստեղծում են այդ հեռուստաընկերությունների ուղերձները չենկարողնպաստելնաևմերերկուպետությունների հասարակությունների իրարճանաչելու, հարգելուու արժևորելու գործին։

Այս կապակցությամբ հարկենք համարում տեղեկացնել, որ Հեռուստատեսության ևռադիոյի հանձնաժողովը պարբերաբարև հետևողականորեն դիմելէ ՀՀ Կառավարություն, բարձր տեխնոլոգիական արդյունաբերությաննախարարություն՝ ներկայացնելովարձանագրված խախտումները։ Առաջարկել ենք համապատասխանքայլեր ձեռնարկել՝ ուղղվածօտարերկրյա հեռարձակողների նկատմամբկարգավորող մարմնի վերահսկողականլիազորությունները լիարժեքիրականացնելուն, ինչպեսնաև կատարել համապատասխանօրենսդրական փոփոխություններ: Ազգային Ժողով ներկայացվողՀՌՀ տարեկան հաղորդումներումնույնպես բարձրաձայնել ենքայս խնդիրը: Կառուցողականերկխոսության միջոցովփորձել ենք լուծելհակասությունները ՌԴգործընկերների հետհանդիպումների ընթացքում:

Սակայն պետք է խոստովանենք, որ ՌԴ այդ երկու հեռուստաալիքները շարունակում են ներառել իրենց հաղորդումներում ապատեղեկատվություն, հասարակական լարվածություն հրահրող բովանդակություն՝ պարարտ հող ստեղծելով ֆիզիկական բռնության, հայհոյախառն վիրավորանքիու ատելության համար։

Հանձնաժողովը վերահաստատումէ իր դիրքորոշումը․հանրային մուլտիպլեքսը չպետքէ օգտագործվի օտարերկրյաքաղաքական օրակարգերի սպասարկմանհամար, Հայաստանի տեղեկատվականտարածքը պետք էզերծ լինի ցանկացածօտարերկրյա ուժի մանիպուլյատիվ, քարոզչական և սադրիչներգործությունից, ներքինքաղաքական իրավիճակին միջամտելուփորձերից։ Մեր առաջնայինպարտականությունն էպաշտպանել հանրային շահը, ազգային արժանապատվությունը ևՀՀ քաղաքացիների՝ հավասարակշռվածու արժանահավատ աղբյուրներիցտեղեկատվություն ստանալու իրավունքը»։