Անհայտ հյուսիսկորեացին հատել է երկու Կորեաները բաժանող խիստ ամրացված ցամաքային սահմանը և կալանքի տակ է Հարավային Կորեայում, հաղորդում է NBC News-ը։
Հարավային Կորեայի Շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ զինվորականները նույնականացրել և հետևել են տղամարդուն ռազմական սահմանազատման գծի կենտրոնական-արևմտյան հատվածի մոտ և հինգշաբթի երեկոյան նրան ձերբակալելուց առաջ անցկացրել են «ուղղորդող գործողություն»։
Հայտարարության համաձայն՝ իշխանությունները պլանավորում են հետաքննել սահմանային անցումը, և պարզ չէ՝ արդյոք նրանք միջադեպը դիտարկում են որպես փախուստի փորձ։ Շտաբների պետերի միացյալ կոմիտեն հայտարարել է, որ իրենք միջադեպի մասին տեղեկացրել են ԱՄՆ-ի գլխավորած ՄԱԿ-ի հրամանատարությանը և Հյուսիսային Կորեայի կողմից անսովոր ռազմական ակտիվության որևէ անմիջական նշան չեն հայտնաբերել։
Հարավկորեացի զինվորականների մի խումբ մոտեցել է անզեն հյուսիսկորեացուն, գտել նրան և անվտանգ կերպով դուրս է բերել երկու Կորեաները բաժանող ականապատված ապառազմականացված գոտուց։





























