Պակիստանի հարավային Կարաչի նավահանգստային քաղաքում ուրբաթ բազմահարկ շենք է փլուզվել, որի հետևանքով զոհվել է առնվազն վեց մարդ, վիրավորվել են մի քանիսը, հաղորդում է Associated Press-ը։
Փրկարարները ծանր տեխնիկա են օգտագործում՝ փլատակների տակ մնացած մի քանի ողջ մնացածների որոնողական աշխատանքներ իրականացնելու համար, հայտնել է, Կառավարության խոսնակ Ջավեդ Նաբին։
Բնակիչները պատմել են, որ շենքը գտնվում է նեղ փողոցի վրա, ինչը դժվարացնում է փրկարարական խմբերի համար լրացուցիչ ծանր տեխնիկա բերելը։
Շենքերի փլուզումները հաճախակի են Պակիստանում, որտեղ շինարարական կանոնակարգերը հաճախ պատշաճ կերպով չեն պահպանվում։ Շատ կառույցներ կառուցվում են անորակ նյութերից, և ծախսերը կրճատելու համար անվտանգության կանոնները հաճախ անտեսվում են։
2020 թվականի հունիսին Սինդհ հարավային նահանգի մայրաքաղաք Քարաչիում բնակելի շենք փլուզվեց, որի հետևանքով զոհվեց 22 մարդ։





























